|
Գրքեր
ՆԻԿՈՂԱՅՈՍ ՄԱՌ Կովկասեան մշակութային աշխարհը եւ Հայաստանը
1995, 400 էջ Գիրքը 19-20-րդ դդ. անուանի հայագէտ Նիկողայոս Մառի՝ մի շարք հայագիտական խնդիրների նուիրուած ռուսերէն յօդուածների ժողովածուն է՝ ֆաքսիմիլային հրատարակութեամբ։ Ժողովածուն կազմել եւ նախաբանը գրել է պրոֆեսոր Պարոյր Մուրադեանը։ Յօդուածները նուիրուած են, մասնաւորապէս, հայագիտութեան խնդիրներին եւ հայ-վրացական բանասիրութեան խնդիրների միասնականութեանը, Սուրբ Գրքի հայ-վրացական խմբագրութիւններին, հայ քաղկեդոնականներին։ Ժողովածուի համար իբրեւ վերնագիր է ծառայել ժողովածուում ընդգրկուած յօդուածներից մէկի անուանումը։ Գրքի վերջում դրուած է նաեւ Մառի ինքնակենսագրութիւնը՝ գրուած 1927թ.-ին։
Գին: $ 21
Buy hard copy
ՆԻԿՈՂԱՅՈՍ ՄԱՌ Կովկասեան մշակութային աշխարհը եւ Հայաստանը
Ապրանքը ավելացված է զամբյուղի մեջ |