|
Գրքեր
Լեւոն Խաչիկեան ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ
«Գանձասար» աստուածաբանական կենտրոն Հտ. Ա, 1995, 401 էջ Հտ. Բ, 1999, 383 էջ Սոյն երկհատորեակում հաւաքուած են անուանի հայագէտ, ակադեմիկոս Լեւոն Խաչիկեանի աշխատութիւնները։ Առաջին հատորի նիւթերը նուիրուած են հայոց միջնադարեան մատենագրութեան նորայայտ կամ սակաւ քննարկուած խնդիրների ուսումնասիրութեանը՝ դպրութեան նախամաշտոցեան շրջանից մինչեւ ԺԸ դար։ Հատորում ներկայացուած են պատմաբանասիրական կարեւորութիւն ունեցող բնագրեր, կատարուած են բազում մատենագիտական, ազգագրական ու մշակութաբանական դիտարկումներ։ Երկրորդ հատորում ամփոփուած են հեղինակի՝ հայոց միջնադարեան իշխանական տների եւ վարչական կազմաւորումների, գաղթօջախների ու բնակավայրերի պատմութեանը, ինչպէս նաեւ Քռնայի հոգեւոր-մշակութային կենտրոնին նուիրուած ուսումնասիրութիւնները։ Հատորները կազմել է Շ.Լ Խաչիկեանը։
Գին: $ 21
Buy hard copy
Լեւոն Խաչիկեան ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ
Ապրանքը ավելացված է զամբյուղի մեջ |