|
Գրքեր
Խորէն արքեպիսկոպոս Աշըքեան ԿԵՆՑԱՂ ԵԿԵՂԵՑԱԿԱՆԱՑ
«Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1993, 127 էջ Գիրքը հասցէագրուած է հոգեւոր դասին։ Այն վերահրատարակութիւնն է 1891թ. Կոստանդնուպոլսում լոյս տեսած գրքի։ Հեղինակը եղել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք, մաքրակենցաղ եւ Եկեղեցուն ու իր հօտին նուիրուած հոգեւորական։ Գրքի գլուխները ներկայացնում են հոգեւորականի կոչումը եւ նրան անհրաժեշտ առաքինութիւնները՝ Աստծուն եւ Եկեղեցուն անխաթար ծառայութիւն մատուցելու համար։ |