|
Գրքեր
ՀՈԳԵՒՈՐ ԿԵԱՆՔԻ ՄԱՍԻՆ
«Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1997թ., 104 էջ Գիրքը մի ժողովածու է՝ կազմուած Հայոց Եկեղեցու սրբերի եւ սրբակենցաղ հայրերի հեղինակած բարոյախրատական բնոյթի գրուածքների արեւելահայերէն թարգմանութիւններից, որոնց մեծ մասը լոյս է տեսել «Գանձասար» աստուածաբանական կենտրոնի տարբեր հրատարակութիւններում։ Ժողովածուում տեղ են գտել սրբեր Գրիգոր Լուսաւորչի, Եղիշէ վարդապետի, Յովհան Մանդակունու, Գրիգոր Տաթեւացու, ինչպէս նաեւ Խոսրով Անձեւացու, Անանիա Նարեկացու եւ Գրիգոր Վկայասէրի՝ ընդհանուր թուով 12 ճառ ու խրատական գրուածք։ Անանիա Նարեկացու եւ Գրիգոր Վկայասէրի գործերն արեւելահայերէն թարգմանութեամբ ներկայացւում են առաջին անգամ։ Թարգմանութիւնները կատարել են տ. Մեսրոպ քհն. Արամեանը, Տիգրան Խաչատրեանը, Սեդա Ստամբոլցեանը, Մարթա Արաբեանը, Խաչիկ Գրիգորեանն ու Աշխէն Իւզբաշեանը։ |