|
Գրքեր
Սբ Ներսէս Շնորհալի ԹՈՒՂԹ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ
«Գանձասար» աստուածաբանական կենտրոն, 1991թ., 124 էջ Գրաբարից արեւելահայերէն թարգմանութիւնը՝ Մեսրոպ քհն. Արամեանի, Տիգրան Խաչատրեանի եւ Սեդա Ստամբոլցեանի «Թուղթ ընդհանրական»-ը սբ Ներսէս Շնորհալու՝ կաթողիկոս ընտրուելուց յետոյ գրած առաջին կոնդակն է՝ ուղղուած համայն հայութեանը։ Դա մի ծաւալուն խրատական գործ է՝ կազմուած ներածական մասից եւ մի քանի գլուխ-ուղերձներից՝ առանձին-առանձին հասցէագրուած հասարակութեան տարբեր շերտերին՝ վանականներին, վանահայրերին, եպիսկոպոսներին, քահանաներին, իշխաններին, զինուորներին, հասարակ քաղաքացիներին, երկրագործներին ու համայն ժողովրդին եւ կանանց։ Ներածական մասում հայոց հայրապետը հիմնականում բացատրում է Հայոց Եկեղեցու հաւատքը՝ այն հիմքը, որի վրայ է կառուցւում ճշմարիտ քրիստոնեայի հոգեւոր ողջ կեանքը։ Սբ Ներսէսի այս հայրապետական կոնդակի դերն այնքան մեծ է եղել դարերի ընթացքում, որ նրանում առկայ թելադրութիւններն ու սահմանումները յաճախ դիտուել են իբրեւ Հայոց Եկեղեցու պաշտօնական կանոնական իրաւունքի մաս։
Գին: $ 16
Buy hard copy
Սբ Ներսէս Շնորհալի ԹՈՒՂԹ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ
Ապրանքը ավելացված է զամբյուղի մեջ |