|
Ծրագրեր
Հաղորդման մեկնաբանութիւններ / Տղամարդ-կին փոխյարաբերութեան մասին
Շուշան
Շատ հետաքրքիր և արդիական է թեման իսկ Տեր Հովսեփի մտքերն ու խորհուրդները` շատ օգտակար:
ՍԿՖ
Արդյո՞ք բոլոր մարդիկ ընդունակ են զգալու Սերը իր ողջ էությամբ բովանդակությամբ կենսաձևով մտածելաձևով... Մարդը որպես բնության կատարելագույն բանական կենսաձև պարտավոր է համահունչ ապրել Սիրո օրենքների մեջ և որպես Աստծո նմանակ երբևէ չխախտել Սիրո ներքին և արտաքին ներդաշնակությունը ռիթմը: Մարդունորը համարվում է տիեզերական չափողական միավոր լինելով մաս իր մեջ կրելում է ամբողջը տիեզերքի ներդաշնակությունը ռիթմը: Սիրո ներդաշնակությունը միկրո և մակրո աշխարհում մարդուն դարձնում է արարչագործական առաջատար շարժիչ ուժը: Իսկ ո՞ր մարդը կարող է դառնալ Սիրո համար ընդունարան և փոխադրիչ առանց խախտելու տիեզրական ներդաշնակությունն ու ռիթմը: Եթե ըստ Ղևոնդ Ալիշանի համարենք որ ամեն մի մարդ մի աքսորյալ Աստված է ապա աքսորյալ վիճակից դուրս գալու ճանապարհն ո՞րն է: Իսկ ի՞նչն է բերել մարդուն երկրի վրա աքսորյալ լինելու կարգավիճակին: Երկրային կյանքի սկզբից մինչև այժմ մարդը հավաքել է աղտ ու մեղքեր և կառչել երկրի ցած կողմերին միջև հասել է տարտարոս: ԻՆչպես Վահան Թեքեյանն է ասում՝ “ Միայն Դու կեցնել կարող ես վիհի ճամփին վրա այս հիմար հոտը մարդոց” Հազարամյակների ընթացկում հոգևոր դասի հազարավոր ուսուցիչներ փորձեցին գտնել մի բանալի որի միջոցով մարդը կարողանա մարմնի մեջ ճանաչել մեղքերը ապաշխարհության միջոցով մինչև սիրտն ազատել մեղքի կապանքներից լվանալ հարդարել Սիրո տունը և պատրաստել ընդունելու ոչ թե հյուրի այլ տանտիրոջ կարգավիճակով Սերը իր մեջ: Սերը կրակե զորություն է որն ապրում է թրծված սրտերում՝ Տառապանքից չեն մեռնում չէ~ այլ ավելի են ամրանում: Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում: Պարույր Սևակ Սերը որ ապրում է մարդու սրտում դառնում է մարդու կյանքի առաջնորդը: Սերը մեր սրտերում բերում է ոչ միայն իմաստնասիրություն այլև օրինաստեղծ օրինապահ մարդ դարձնում իրեն փնտրողներին: Այժմ ինչպե՞ս տառապանքից մինչև Սեր մեր մեջ ճանապարհ հարթենք Աստծո օգնությամբ: Նախօրոք ապաշխարհության միջոցով մաքրում ենք հոգևոր և մարմնեղեն մեղքերը չափագիտության միջոցով սովորում ենք մարմնի պատշաճությունը լվանում ենք մեզ դարավոր մեղքերից ամեն պահ աղերսով խնդրում Արարչին որ մեզ փորձությունների միջոցով զորեղացնի մինչև դրախտի դարպասները ուր է Սերը: Սերն ամենակարող Սերն նորոգիչ բուժող ու քավող Սերը բալասան Սերը ապաստան Սերը կարեկից… Հիմա պատասխանենք այն հարցին’ ԱՐԴՅՈ ՞Ք ԲՈԼՈՐ ՄԱՐԴԻԿ ԸՆԴՈՒՆԱԿ ԵՆ ՍԻՐԵԼՈՒ; Իհարկե մարմնեղեն տաղավարում Սիրո դրսևորման աստիճանը մարդու մեջ կախված է նրա հոգևոր զարգացման աստիճանից: Ըստ ֆրանսիացի գրող Արտյուր Ռեմբոյի` “ Բոլոր էակները ձգտում են Սիրո իսկ բոլորի՞ համար է հասանելի Սերը:” Ըստ անգլիացի փիլիսոփա բանաստեղծ Թովմաս էլիոթի՝ “Օդն է ճեղքում գահավիժող աղավնին և կարմիր ու ալ բոցեր թողնում ճեղքվող օդի մեջ: Հրից հրո միջով կա փրկություն այսինքն մարդը պետք է դառնա կրակակիր որպեսզի կրակի միջով անցնի” Վահան Տերյանն ասում է՝ Չե որ լոկ Սերն է վահան Եվ սիրտն է սիրտն է սրտին ասպար Եվ Սիրո միջոցով միայն կա փրկություն:” և կամ Սիրել այրվել հավիտյան խոցվել անդադար: Իսկ ինչու՞ ենք խոցվում Սիրո ճանապարհին: Մարդկային հատկանիշների անկատարության պարճարով՝ “Բախվում ենք անվերջ ու չենք հասնում նպատակակետին մինչև նավահանգստում խարիսխ իջեցնելը”: Ո՞վ է այն ժամ տառապանքն ստեղծել… Սե՞րը… Մենք պարզապես շունչ ենք առնում ապրելով կամ կրակից կամ կրակից պարպվելով որովհետև Սերը բոցե շապիկն է այն նեղ որ մարդկային ուժն անզոր է գեթ փորձել: Երանի այն մարդուն որ իր խարիսխն է գցել Սիրո նավահանգստում այնտեղ իմաստնությունն է Սերն Աստվածային խաղաղությունը ներդաշնակությունը ռիթմը: Այսպիսի մարդը ապրում է Աստվածային դրախտային պարտեզում որտեղ Աստվածային երաժշտություն է: Երաժշտությունը իմ հոգին է Իմ հոգին երաժշտություն է Որին ինչ որ հրաշքով լսում եմ ես Երգն ՝ ձուլվել իմ կյանքին Սիրո երգ է իմ հոգին Սեր ու երգ է իմ հոգին: Վահան Տերյան Իսկ ինչպե՞ս են անկատար հոգիները ձգտում Սիրուն: Այո~ նրանք նույնպես ձգտում են բայց անկատարության պատճարով դարձյալ վառվում են: Ի՞նչ է կատարվում նուրբ աշխարհում բոլոր այն հոգիների հետ որոնք ինչ որ ձևերով ձգտում են դեպի Սիրո մոլորակը: Վաղօրոք ասեմ որ Սերը պահանջում է հստակեցված իր օրենքներով շարժվել այդ թվում նաև անձնուրացություն անձնազոհություն և իսկապես` հոգին իր մեջ ունենալով Սիրո ներուժը կարող է մտնել Սիրո ուղեծիր և դառնալ Սիրո արբանյակներից մեկը: Որպեսզի ավելի պարզ պատկերացում ունենանք Սիրո մոլորակի՝ Վեներայի և նրան ձգտող հոգևոր կառույցների փոխհարաբերությանը այն փորձենք պատկերել ատոմի կառույցի տեսքով այսինքն՝ Սերը որպես միջուկային մագնետիզմի սկզբունքով` բարձրյալ զորության և էլեկտրոնային թաղանթների որպես ուղեծիրներ որոնց վրա պտտվում են դեպի Սերը մղվող հոգիները: Մի ուղեծրից մյուսին անցնելու համար մի ուղեծիրը համարենք որպես հանգստյան հանգրվան որտեղ հոգին հավաքում է իր մեջ Սիրո ներուժ և պտտվելով այն ացնում է հաջորդ հարթակ որը նոր ուժ նոր զորություններ հավաքելու փուլ է: Եվ այսպես նա` հոգին անվերջ պտտվում է մինչև միջուկի հետ ընդհանուր գրավիտացիոն էլեկտրամագնիսական բիոդաշտի մեջ գտնվելը և նույն զորությունից սնվելը: Ի տարբերություն ատոմի միջուկային դրական և էլեկտրոնային բացասական ձգողականությանը Սիրո մեջ երկու դրական կենտրոնաձիգ մղվածությամբ ստեղծված ուժը պահվում է փոխադարձ ձգողականությամբ կենսադաշտի ալիքներում և դառնում արբանյակ կենտրոնական ոգեկան Արևի շուրջը: Եվ այս անվերջ էվոլյուցիոն շարժման մեջ հոգին ապրում է իր էվոլյուցիոն ցիկլը և ամեն անգամ բարձրանում նոր սանդղակի սպիրալաձև շարժման փուլում (ԱՈւՄ): Այսպիսի ոգին ապրում է հավերժ Սիրո շրջապտույտում (ԱՈւՄ): Իսկ ի՞նչ ասենք այն հոգիների մաին որոնք չունեն կատարելագործման մղվածություն չեն ճանաչում Սիրո օրենքները իրենց ներաշխարհի վրա չեն աշխատում բայց ցանկանում են թեկուզ մարդկային չափանիշների մեջ ունենալ ինչ որ չափ: Այսպիսի հոգիները ազատության մեջ չեն գտնվում. էվոլյուցիոն շարժումը իրենց համար գիտակցական շարժում չէ և Սիրո լիակատար և լիարժեք ազատությունը չեն կարող վայելել սահմանափակ գիտակցության իրենց բնության Աստծո սահմանափակ ճանաչողության պատճարով: Այսպիսի հոգիները Աստվածային ուղեծրից դուրս կատարում են անկանոն քաոսային շորժումներ և որի պատճարով անըդհատ լինում են դյուրագրգիր անհանգիստ վախերի մեջ և շատ հաճախ հիվանդանում են: Սերն է քաոսից կյանք ստեղծել Ծաղիկներին գույն ու բույր տվել Թռչուններին՝ երգող քնար ու սրինգ Առանց Սիրո աշխարհը մի անմիտ մեքենա Արևը՝ դդում հասցնող Աղբյուրները՝ լվացքի համար Ծաղիկները՝ էշերին կեր… Ավետիք Իսահակյան Երանի նրան ով սիրում է և սիրված է… Հարգանքներով՝ ՍԿՖ |