Սիրաքի գիրքը
Հաղորդման ժամատախտակ
Սիրաքի գիրքը մէկն է այսպէս կոչուած «երկրորդականոն» գրքերից եւ պատկանում է Հին Կտակարանի՝ Հայոց եւ այլ աւանդական Եկեղեցիներում ընդունուած կանոնի։ Հեղինակը Սիրաքի որդի Յիսուսն է (եբրայերէն` Բեն Սիրա Եոշուա), ով ապրել է Երուսաղէմում, եղել Իսրայէլի սրբազան գրքերի լաւագոյն մասնագէտ` իմաստունների դասից:
Գիրքը կազմուել է Ք. ծ. ա. 180 թուականին, գրուել եբրայերէն, սակայն այս բնագիրը մասամբ է պահպանուել, իսկ գիրքն ամբողջութեամբ մեզ հասել է հեղինակի թոռի կատարած յունարէն թարգմանութեամբ:
Սիրաքի գրքի սկզբանական նպատակն է եղել հելլէնական ազդեցութիւնից պաշտպանել հրէական կրօնն ու մշակոյթը եւ ժամանակակիցներին ուսուցանել, որ հարկաւոր է կեանքի բոլոր հանգամանքներում Աստուծոյ կամքի համաձայն գործել:
Կարդում է՝ Սարգիս Նաջարեանը