|
Ծրագրեր
Գանձասար ռադիոհանդէս (հայերէն)
Հաղորդման ժամատախտակ
Ռադիոհանդէսը ներկայացնում է հոգեւոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու ամենամեայ օրացոյցի: Այն բաղկացած է երեք մասից` աստուածաշնչեան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից եւ համառօտ վարք սրբոց: Աստուածաշնչեան ընթերցումների ընթացքում ներկայացւում են այդ օրուայ համար Հայ Եկեղեցու «Ճաշոցով» նախատեսուած ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստուածաշնչի`օրուայ խորհրդին պատշաճող որեւէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառօտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարուող սրբերին: Ծրագրի շնորհիւ մենք ունենք ընթերցումների լրիւ տարեկան փուլ` ըստ եկեղեցական օրացոյցի: Կարդում են՝ Ռուբէն Կարապետեան, Սարգիս Նաջարեան, Աիդա Ներսիսեան, Աննա Հեքեքեան Նախորդ հաղորդումները
Գանձասար 12.02.12 հայերէն
Է կիր. զկնի Սբ Ծննդեան
Գանձասար 11.02.12 հայերէն
Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ
Գանձասար 10.02.12 հայերէն
Պահք |