|
Ֆիլմեր
«Վէմ մեդիա արուեստները» բարձրակարգ պրոֆեսիոնալ տեսանիւթեր արտադրող ստուդիա է, որն ունի տեսաձայնային արտադրութեան ամենատարբեր հնարաւորութիւններ` հեռուստաշոուների, տեսահոլովակների, հեռուստագովազդի եւ այլ տեսանիւթերի պատրաստումից մինչեւ մուլտիմեդիա ներկայացումների, վաւերագրական ու կարճամետրաժ ֆիլմերի ստեղծում: «Վէմ մեդիա արուեստների» մեկնարկը կայացաւ 2004 թ. յունիսի 24-ին, Նիւ Եորքում, երբ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կազմակերպած «Փրկէք սերունդը» ամենամեայ առաջին փառատօնում ստուդիայի նկարահանած «Մրցակցութիւն» կարճամետրաժ ֆիլմն արժանացաւ մրցանակի: «Վէմ մեդիա արուեստները» նկարահանել է բնապահպանութեան թեմայով վաւերագրական ֆիլմաշար, որը ջերմ ընդունելութեան է արժանացել ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Սփիւռքում: «Վէմ մեդիա արուեստների» նկարահանած բոլոր 11 ֆիլմերը (սցենարի հեղինակ` Ինգա Զարաֆեան, ռեժիսոր` Հայկ Կբէեան. «Շիկահող» ֆիլմի ռեժիսորը Նիկոլայ Դաւթեանն է) ֆինանսաւորել են «Հայաստան ծառատունկ» ծրագիրը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Վայրի բնութեան պահպանութեան» համաշխարհային հիմնադրամի հայկական մասնաճիւղը, ինչպէս նաեւ Հայաստանի ամերիկեան համալսարանի «Շրջակայ միջավայրի պահպանման եւ հետազօտման կենտրոնը» («Անապատացող քաղաք»), «Կանաչների միութիւնը» («Թունաւորում շահի դիմաց») եւ «Կրիտիկական էկոհամակարգերի համագործակցութեան հիմնադրամը» («Անիծեալ քառեակ»): «Արարատից Սիոն»
Դէպի Սուրբ Երկիր քրիստոնէական ուխտագնացութեան խճանկարը ձեւաւորուել է երկու հազարամեակների ընթացքում: Աշխարհի տարբեր ծայրերից այստեղ եկող ուխտաւորները բերել են սեփական պատմութիւններն ու թողել իրենց յիշողութիւնները:
«Շիկահող»
23 րոպէանոց այս ֆիլմը պատմութիւն է տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպութիւնների, կրթական ու գիտական կազմակերպութիւնների, առանձին անհատների համատեղ ջանքերի մասին, ովքեր, Սփիւռքի մեր հայրենակիցների հետ միասին, կարողացան կործանումից փրկել Հայաստանի հարաւում գտնուող Շիկահող բնական արգելոցը: |