|
Ֆիլմեր
«Վէմ մեդիա արուեստները» պրոֆեսիոնալ բարձրակարգ ստուդիա է, որն ունի տեսաձայնային արտադրութեան ամենատարբեր հնարաւորութիւններ` հեռուստաշոուների, տեսահոլովակների, հեռուստագովազդի եւ այլ տեսանիւթերի պատրաստումից մինչեւ մուլտիմեդիա ներկայացումների, վաւերագրական ու կարճամետրաժ ֆիլմերի ստեղծում: «Վէմ մեդիա արուեստների» մեկնարկը կայացաւ 2004 թ. յունիսի 24-ին, Նիւ Եորքում, երբ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կազմակերպած «Փրկէք սերունդը» ամենամեայ առաջին փառատօնում ցուցադրուեց ստուդիայի նկարահանած «Մրցակցութիւն» կարճամետրաժ ֆիլմը: «Վէմ մեդիա արուեստները» նկարահանել է բնապահպանութեան թեմայով վաւերագրական ֆիլմաշար, որը ջերմ ընդունելութեան է արժանացել ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Սփիւռքում: «Վէմ մեդիա արուեստների» նկարահանած բոլոր 11 ֆիլմերը (սցենարի հեղինակ` Ինգա Զարաֆեան, ռեժիսոր` Հայկ Կբէեան. «Շիկահող» ֆիլմի ռեժիսորը Նիկոլայ Դաւթեանն է) ֆինանսաւորել են «Հայաստան ծառատունկ» ծրագիրը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Վայրի բնութեան պահպանութեան» համաշխարհային հիմնադրամի հայկական մասնաճիւղը, ինչպէս նաեւ Հայաստանի ամերիկեան համալսարանի «Շրջակայ միջավայրի պահպանման եւ հետազօտման կենտրոնը» («Անապատացող քաղաք»), «Կանաչների միութիւնը» («Թունաւորում շահի դիմաց») եւ «Կրիտիկական էկոհամակարգերի համագործակցութեան հիմնադրամը» («Անիծեալ քառեակ»): |