|
Ֆիլմեր
«Վէմ մեդիա արուեստները» պրոֆեսիոնալ բարձրակարգ ստուդիա է, որն ունի տեսաձայնային արտադրութեան ամենատարբեր հնարաւորութիւններ` հեռուստաշոուների, տեսահոլովակների, հեռուստագովազդի եւ այլ տեսանիւթերի պատրաստումից մինչեւ մուլտիմեդիա ներկայացումների, վաւերագրական ու կարճամետրաժ ֆիլմերի ստեղծում: «Վէմ մեդիա արուեստների» մեկնարկը կայացաւ 2004 թ. յունիսի 24-ին, Նիւ Եորքում, երբ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կազմակերպած «Փրկէք սերունդը» ամենամեայ առաջին փառատօնում ցուցադրուեց ստուդիայի նկարահանած «Մրցակցութիւն» կարճամետրաժ ֆիլմը: «Վէմ մեդիա արուեստները» նկարահանել է բնապահպանութեան թեմայով վաւերագրական ֆիլմաշար, որը ջերմ ընդունելութեան է արժանացել ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Սփիւռքում: «Վէմ մեդիա արուեստների» նկարահանած բոլոր 11 ֆիլմերը (սցենարի հեղինակ` Ինգա Զարաֆեան, ռեժիսոր` Հայկ Կբէեան. «Շիկահող» ֆիլմի ռեժիսորը Նիկոլայ Դաւթեանն է) ֆինանսաւորել են «Հայաստան ծառատունկ» ծրագիրը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Վայրի բնութեան պահպանութեան» համաշխարհային հիմնադրամի հայկական մասնաճիւղը, ինչպէս նաեւ Հայաստանի ամերիկեան համալսարանի «Շրջակայ միջավայրի պահպանման եւ հետազօտման կենտրոնը» («Անապատացող քաղաք»), «Կանաչների միութիւնը» («Թունաւորում շահի դիմաց») եւ «Կրիտիկական էկոհամակարգերի համագործակցութեան հիմնադրամը» («Անիծեալ քառեակ»): «Արարատից Սիոն»
Դէպի Սուրբ Երկիր քրիստոնէական ուխտագնացութեան խճանկարը ձեւաւորուել է երկու հազարամեակների ընթացքում: Աշխարհի տարբեր ծայրերից այստեղ եկող ուխտաւորները բերել են սեփական պատմութիւններն ու թողել իրենց յիշողութիւնները:
«Արարատից Սիոն» ֆիլմի տեսասկաւառակն՝ արդէն Amazon-ում «Շիկահող»
23 րոպէանոց այս ֆիլմը պատմութիւն է տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպութիւնների, կրթական ու գիտական կազմակերպութիւնների, առանձին անհատների համատեղ ջանքերի մասին, ովքեր, Սփիւռքի մեր հայրենակիցների հետ միասին, կարողացան կործանումից փրկել Հայաստանի հարաւում գտնուող Շիկահող բնական արգելոցը: «Անապատացող քաղաք» (Երեւան)
20 րոպէանոց բնապահպանական այս ֆիլմը ներկայացնում է փորձագէտների եւ բնակիչների տեսակէտները Հայաստանի մայրաքաղաք Երեւանում շրջակայ միջավայրի վատթարացման եւ կանաչ տարածքների ոչնչացման փաստերի մասին, որոնց սկիզբը դրուել է 1990-ականների էներգետիկ ճգնաժամի տարիներին: «Յոյսի թելեր» (Սեւանայ լիճ)
23 րոպէ տեւողութեամբ այս կինոնկարը փաստագրական-պատմական ակնարկ է Սեւանայ լճի մասին, որը ոչ միայն Հայաստանի ազգային հարստութիւնն է, այլեւ ռազմավարական մեծ կարեւորութիւն ունի երկրի համար: «Ագահութեան մոլուցք» (Ապօրինի ծառահատումներ)
20 րոպէանոց այս ֆիլմը պատմում է ապօրինի անտառահատումների եւ Հայաստանի կանաչապատ տարածքների վերացման մասին: Հայաստանում մասսայական անտառահատումները հետեւանք էին 1992 թուականից երկրում ծայր առած եւ յետագայ մի քանի տարիներին շարունակուած էներգետիկ ճգնաժամի: |