Հայկական հեռանկարներ
Այսօր Հայաստանում կան տարբեր խաւեր ներկայացնող շատ մարդիկ, ովքեր աշխատում են այս երկրում եւ ապրում նրա իրականութեամբ: Այդ անհատներից ոչ բոլորն են հայ, եւ հաղորդումն ուսումնասիրում է միմեանցից տարբերուող նրանց մտածելակերպը, կենսափորձը, ձախողումները, յոյսերը եւ Հայաստանի ընկալումները:
Միայն երկրում փաստացիօրէն աշխատող ու նրա իրականութեամբ ապրող մարդկանց մտքերի մէջ ներթափանցելով է, որ մենք` որպես ունկնդիր ու անհատ, աւելի լաւ ենք ըմբռնում դժուարութիւնները, յոյսերն ու յաջողութիւնները` Հայաստանի ապագան կառուցելու ճանապարհին: