Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

«Արտ Սինեման» ստեղծվել է 2010-ին: Այն աշխարհում միակ անսամբլն է, որի նվագացանկը կազմում է միայն կինոերաժշտությունը: Երաժիշտները ոչ թե պարզապես նվագում են այդ ծրագիրը, այլ սեփական փոխադրմամբ, մշակմամբ ու մեկնաբանմամբ նոր բարձր ավանդույթ են ստեղծում ժամանակակից կատարողական արվեստում:
Անսամբլի կազմում են Աշոտ Խոյեցյանը՝ 1-ին ջութակ, Հայկ Վարդանյանը՝ 2-րդ ջութակ, Լևոն Առաքելյանը՝ թավջութակ, Կարեն Սարաֆյանը՝ դաշնամուր:
- Մեր հյուրերը «Արտ Սինեմայի» ջութակահարներն են: