Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Ինչ է տեղի ունենում մարդու հետ, երբ նա մեղք է գործում և հարատևում դրա մեջ: Ինչպես ընկան մեղքի մեջ դրախտի բնակիչները՝ Ադամը և Եվան, և ընկնելուց հետո ինչ կատարվեց նրանց հոգու հետ: Ինչու է մեղքը արգելված պտղի պես քաղցր մեղավորի քիմքին: Չապաշխարված մեղքերը մարդուն ո՛ւր կարող են հասցնել: Ինչու է մեղքը դուռ բացում նոր մեղքերի առաջ:
- Արմեն սրկ. Հարեյան

