Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Սրբց որդւոցն Որոտման՝ Յակոբայ առաքելոյն եւ Յովհաննու աւետարանչին
Իմաստ. Է 21-24, Երեմ. ԺԶ 16-21, Գործ. ԺԲ 1-11, Յակ. Ա 1-10, Ա Յովհ. Ա 1-7, Յովհ. ԻԱ 20-25
Սբ Գրիգոր Տաթևացի, Քարոզ` նվիրված Հովհաննես և Հակոբոս առաքյալներին

