Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Պահք։ Սրբց Կոռնելիոսի հարիւրապետին, Շմաւոնի ազգականին
Քրիստոսի, Պողիկարպոսի հայրապետին Զմիւռնիոյ եւ վկայիցն
որք յարեւելս կատարեցան
Իմաստ. Ա 1-7, Երեմ. ԺԶ 16-21, Գործ. Ա 12-14, Մարկ. Զ 6-13
Սբ Պողիկարպոս Զմյուռնացի, Նամակ` ուղղված փիլիպեցիներին

