Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Պահք. Սբցն Մինասայ, Երմոգինեայ, Գրափոսի եւ կամաւոր աղքատացն՝ Յովհաննու եւ Ալեքսիանոսի
Առակ. ԺԵ 33 - ԺԶ 7, Ես. ԺԸ 7, Փլպ. Ա 27 - Բ 4, Մատթ. Ժ 37-42
Սբ Գրիգոր Տաթևացի, Քարոզ ապաշխարության մասին

