Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Սրբցն Ղուկիանոսի քահանային, Տարաքոսի, Պրոբոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմայ եւ այլոց աշակերտացն Պօղոսի
Իմաստ. Թ 9-12, Ես. ԽԱ 15-19, Բ Կոր. Բ 14-17, Ղուկ. Զ 13-20
Սբ Գրիգոր Տաթևացի, Քարոզ վարդապետների և խրատի մասին

