Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Զ օր պահոց Յիսնակաց
Ընծայումն սուրբ Աստուածածնի երից ամաց ի Տաճարն
Երգ Ա 1-11, Առակ. ԺԱ 30 - ԺԲ 4, Ես. ԾԲ 7-10, Զաք. Բ 10-13, Մաղ. Գ 1-2, Բ
Կորն. Զ 16 - Է 1, Ղուկ. Ա 39-56
Հովհաննես Սարկավագ, Աղոթք սուրբ Կույս Մարիամ Աստվածածնին

