Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Սրբց հրեշտակապետացն Գաբրիէլի եւ Միքայէլի եւ ամենայն երկնային զօրացն
Ծնն. ԺԸ 33 - ԺԹ 2, Յոբ ԼԸ 4-7, Ես. Զ 1-7, Եզեկ. Ա 1-20, Եբր. Ա 6-14, Մատթ. ԺԸ 10-14
Սբ Գրիգոր Տաթևացի, Քարոզ` նվիրված հրեշտակապետերին

