Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Յիշատակ Տապանակին հնոյ և տօն նորոյս սրբոյ Եկեղեցւոյ
Ելք ԻԵ 10-14, Յես. Գ 14 - Դ 18, Ա Թագ. Զ 18 - Է 2, Բ Թագ. Զ 12-19, Եբր. Թ 1-10, Մատթ. Ե 17-20
Սբ Գրիգոր Տաթևացի, Քարոզ՝ ասված Տապանակի խորհրդի մասին

