Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

ԺԳ օր Մեծի պահոց
Սրբոցն Կիւրղի Երուսաղեմայ հայրապետին եւ միւս Կիւրղի եպիսկոպոսին, եւ մօրն նորա Աննայի
Առակ. ԺԱ 2-11, Ես. ԿԱ 3-7, Բ Տիմ. Դ 1-8, Յովհ. Ժ 11-16
Սբ Կյուրեղ Երուսաղեմացի, Ապաշխարության մասին

