Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է գերմանացի գրող՝ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, դրամայի տեսաբան, «էպիկական թատրոնի» հիմնադիր Բերտոլդ Բրեխտին, ով իր կյանքի մեծ մասն անցկացրեց տարագրության մեջ: Նա հասցրեց իր կարճ կյանքի ընթացքում թողնել մի շարք արժեքավոր գործեր, ինչպես՝ «Գալիլեյի կյանքը», «Բարի մարդը Սեզուանից», «Երեքգրոշանոց օպերա», «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները», «Կոմունայի օրերը» պիեսները, «Երեքգրոշանոց վեպը» արձակ ստեղծագործությունը, մի շարք բանաստեղծություններ:

