Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է անգլոամերիկյան «իմաժիզմ» կոչվող բանաստեղծական դպրոցին և հատկապես նրա հիմնադիրներից մեկին՝ բանաստեղծ, գրականության տեսաբան և գրական քննադատ Էզրա Փաունդին։ Նրա արվեստով ներկայանում է ամերիկյան մոդեռնիստական բանաստեղծությունը, որովհետև որպես գրաքննադատ և ամսագրերի խմբագիր, ինչպես նաև անթոլոգիաներ կազմող՝ նա մեծ դեր խաղաց ամերիկյան և եվրոպական մոդեռնիստական գրականության զարգացման և տարածման գործում:

