Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Սրբց Դաւթի Դւնեցւոյն եւ վկայիցն Ղամպէոսի եւ Ղամպէուհւոյն
Առակ. ԺԳ 1-7, Միք. Է 18-20, Եբր. ԺԲ 1-7, Ղուկ. ԺԳ 22-30
Սբ Եփրեմ Ասորի, Գովաբանական խոսք՝ ուղղված փառահեղ
նահատակներին

