Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Նա հաստատեց Գեղեցիկի հավերժությունը և իր անունը գրեց հայ երաժշտության պատմության էջերում: Նա ապրեց ճանաչված ու սիրված լինելու բերկրանքը: Կյանքի 68 տարիների ընթացքում համախոհն ու մտերիմն է եղել Դ. Շոստակովիչի, Ա. Խաչատրյանի, Ս. Փարաջանովի, Պ. Սևակի, Մինասի: Վաստակաշատ կոմպոզիտորի ու նրա ապրած ժամանակի մասին է մեր զրույցը Էդգար Հովհաննիսյանի կենսագիր երաժշտագետ Ծովինար Մովսիսյանի հետ: