Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Կյանքի տարբեր շրջաններում նա եղել է կոնսերվատորիայի ռեկտորը, Օպերային թատրոնի ղեկավարը, Հեռուստատեսության պետական կոմիտեի երաժշտության գծով գեղարվեստական ղեկավարը, Ժողովրդական երգի ու պարի անսամբլի, Հայհամերգի գեղարվեստական ղեկավարը և այլն: Էդգար Հովհաննիսյանն ազգայինի դիմագիծ ուներ թե իր ստեղծագործությամբ, թե հասարակական գործունեությամբ: Երաժշտագետ Ծովինար Մովսիսյանը հիշում է ավագ ժամանակակցի կյանքի առանձին էջերը: