Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Սրբոց երկոտասանից առաքելոցն Քրիստոսի և սրբոյն Պօղոսի երեքտասաներորդ առաքելոյն
Իմաստ. Թ 9 - Ժ 2, Ելք ԺԵ 23-27, Ա Թես. Բ 9-16, Մատթ. Թ 36 - Ժ 7
Սարգիս Շնորհալի, Առաքյալների փառքը

