Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Հաղորդումը ներկայացնում է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, որում նկարագրված են մ.թ.ա. 74-71 թվականներին Հին Հռոմում ստրուկների ապստամբության դեպքերը` թրակիացի Սպարտակի առաջնորդությամբ։ Չորս գործողություններից բաղկացած մոնումենտալ այս ստեղծագործության լիբրետոյի հիմքում ազատության պայքարի համամարդկային գաղափարն է: Սպարտակի բարոյական գեղեցկությանը, հարուստ ներաշխարհին, վեհ ձգտումներին հակադրվում են իրավազրկության բռնությունն ու դաժանությունը մարմնավորող կերպարները։

