Հաղորդման ժամանակացույց
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Բաժանորդագրվել

1/1
11 Մարտ Դաս խնջույքի հրավիրվածներին. Հարսանեկան խրախճանքի առակը
(Մատթ. 22.1-14, Ղուկ. 14.7-24)
Հիսուսը խրատում է խնջույքի հրավիրվածներին պատվո տեղերը չզբաղեցնել, այլ խոնարհություն ցուցաբերել: Նաև պատվիրում է ընթրիք տալ, հաց տալ ոչ թե բարեկամներին ու հարուստներին, այլ աղքատ և անծանոթ մարդկանց:
Հաղորդման երկրորդ մասում խոսվում է հարսանեկան խրախճանքի առակի մասին: Առակում նախապես հարսանիքի խնջույքին մասնակցելու համաձայնություն հայտնած անձինք հրաժարվում են խնջույքի օրը ներկայանալուց:
Մենք էլ հրավեր ունենք Տիրոջ կողմից Երկնքի արքայության մեջ սեղան նստելու: Արդյոք այդ հրավերին ինչպե՞ս ենք արձագանքում և պատրաստվում:


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49