Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Հայ վոկալ արվեստի գագաթներից ու օպերային արվեստի հազվագյուտ աստղերից է Գոհար Գասպարյանը: Իր գործունեությամբ նա ամրացրեց մեր ազգային նկարագիրը: Հաղորդումը մեր մշակույթի գոհարին նվիրված ակնարկ է՝ նրա մասին հուշերով ու նրա կատարումներով:

