Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Ինչպե՞ս նրա հայրենի գյուղը Վժանից դարձավ Ուջան: 7 տարեկանում նա արդեն Բախ ու Բեթհովեն էր լսել ու կապվել դրանց, ինչպե՞ս: Այգեգործ, դպիր, նկարչության ուսուցիչ. նա հասցնում է լինել այս 3 մարզավիճակներում էլ: Խորանի՞ն, թե՞ խորանից ներքև է ավելի մոտ իրեն զգում Աստծուն: Ինչպե՞ս նրանց տնից անհետացավ հեռուստացույցը, և ինչպե՞ս բոլորը նրանց ընտանիքում սովորեցին երեկոյան հավաքվել Սուրբ Գրքի շուրջ: Հարցերի պատասխանները՝ Աշտարակի Սբ Մարիանե եկեղեցու դպիր, գեղանկարիչ Սևադա Պետրոսյանի դիմանկարում:

