Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Իր հուշերում Ստեփան Ղորղանյանը նկարագրել է մի ժամանակաշրջան, երբ երկրում ամեն ինչ կար՝ բացի ազգային ու պետական շահերից: Երկրում առասպելական թալանը կատարվում էր գիշատչի ախորժակով:
Կարսը մեզ համար սոսկ տեղանուն կամ նախկինում թագավորանիստ վայրի անվանում չէ: Կարսը մեզ համար նախ և առաջ արժանապատվության չափանիշ է, որը մենք կորցրել ենք, հուսամ, ժամանակավորապես… Ինչպես Վ. Հարությունյանն է ասում, «1920 թ. Հոկտեմբերի 30-ին պատմութիւնը մի հայելի դրեց հայ ժողովրդի առջև և ասաց «Հա՛յ ժողովուրդ, նայի՛ր այս հայելու մէջ, տե՛ս քո պատկերը՝ և ճանաչի՛ր ինքդ քեզ»»: Սպանիչ է: Նահանգապետը մեզ ներկայացրել է մեր հայելային անդրադարձը:
Ստեփան Ղորղանյանի հուշերը պետք է կարդա պետական մտածողություն ունեցող յուրաքանչյուր հայ: Ըստ իս՝ դրանք պետք է ուղեցույց լինեն բոլոր կարգի (օտար բառով ասած՝ ռանգի) պաշտոնյաների համար՝ այսօրվա և ապագայի, թե ինչպես չի կարելի կառավարել:
- Վլադիմիր Հարությունյան

