Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

- Հյուր՝ Դավիթ Ասլանյան
Պատմությունն իսկապե՞ս ունի ֆիզիկական և մետաֆիզիկական հարթություններ կամ, որ նույնն է, տեսանելի՝ նյութական, և անտեսանելի՝ հոգևոր, հարթություններ: Պատմությունն աստվածային նախախնամության գի՞րք է, թե՞ չկանոնակարգվող եղելությունների շղթա: Ինչն է հիմք տալիս մտածելու, որ Հայկի և Բելի կռիվն աշխարհում առաջին համաշխարհային պատերազմն էր: Ինչու են այսօրվա պատերազմները որակվում հիբրիդային, և ինչպիսի պատմություն է գրվում այսօր: Հարցերի շուրջ զրուցում ենք պատմության փիլիսոփայության հետազոտող Դավիթ Ասլանյանի հետ:

