Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

- Հյուր՝ Արտակ Հերիքյան
Ամեն քաղաքական վերադասավորման արդյունքում լրագրողների արտագաղթը լրատվամիջոցից լրատվամիջոց նրանց չպաշտպանված լինելո՞ւ, թե այլ բանի մասին է խոսում: Ստալինի հատորներից մինչև սառնարանի տեխնիկական անձնագիր. քանի՞ լրագրող է այսօր հաղթահարում տեղեկացված լինելու այս շեմը: 4-րդ դասարանից սկսած՝ նա ամեն օր Աստվածաշունչ է կարդում և դեռ չի ավարտել. ինչո՞ւ: Մանե անունով «Փոքրիկ իշխանի» համար նա գառնուկ նկարո՞ւմ է իր համար ամենաանհարմար պահերին: Այս և այլ հարցերի պատասխանները՝ լուրերի մեկնաբան, հեռուստալրագրող Արտակ Հերիքյանի դիմանկարում:

