Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Ինձ ծանոթ չէ որևէ այլ գրողի ինքնադիմանկար, որն իր կերպարի դրամատիկական հագեցվածությամբ, ինքնաճանաչողությամբ, ողբերգական անհատականությամբ, բարոյահոգեբանական խորքայնությամբ, աշխարհընկալումներով, քաղաքական դիրքորոշումներով և այլ հատկանիշներով այսքան ամբողջական լիներ: Գրող, երգիծաբան, որը թեև մեծ կտավի երկեր չի ստեղծել (դա էլ, հավանաբար, իր պատճառներն ունի), բայց կարողացել է փոքրիկ պատումների միջոցով համակողմանիորեն վերհանել սովետական շրջանի մեր կյանքի գրեթե բոլոր արատները, նրա ուշադրությունից չի վրիպում կյանքի ոչ մի բնագավառ: Եվ ամեն ինչ անցկացնում է իր աշխարհայացքի պրիզմայով:
- Կարինե Մարտիրոսյան

