Հաղորդման ժամանակացույց
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Բաժանորդագրվել

1/1
08 Հոկտեմբեր ԱՆՀԻՇԱՉԱՐՈՒԹՅՈՒՆ
(Մատթ. 18.15-22)
Հաղորդման ընթացքում անդրադարձ է արվում երեք հիմնական թեմաների: Առաջինը մեր դեմ մեղանչած եղբորը հանդիմանելու և առհասարակ եղբորը ներելու մասին է: Հիսուսն ուսուցանում է մեղանչած եղբորն ուղղակիորեն առանձնաբար հանդիմանել, եթե չլսի, ապա երկու երեք վկաներով խոսել և միայն սրանից հետո՛ խնդիրը ներկայացնել հավատացյալների ժողովին: Երկրորդ թեման երկրի վրա մեղքերը կապելու և արձակելու վերաբերյալ է: Իսկ երրորդը երկու-երեք հոգով միաբանված աղոթք անելու վերաբերյալ ուսուցումն է: Մեր Տերը նաև ասում է, որ ուր երկու-երեք հոգի Իր անունով հավաքվեն, այնտեղ է Ինքը` նրանց մեջ:


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49