Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Համաշխարհային գրականության պատմությանը միշտ էլ ուրույն երանգ են հաղորդել գրականամերձ շրջանակների այն նվիրյալները, որոնք մի քանի համակիրներով կամ ընկերներով ստեղծել են փոքրիկ խմբեր և իրականացրել զուտ գրական ծրագրեր: Անշուշտ, դյուրին չի եղել նրանց ճանապարհը, մանավանդ եթե իրենց նպատակներն իրականացնելու համար ստիպված են եղել լուծելու նաև ֆինանսական խնդիրներ:
Մի փոքր խումբ գաղափարակիցներ, որոնց անվանում եմ Լեռ Կամսարի հոգևոր ժառանգներ՝ բանասեր Արմեն Քեշիշյանը, իրավաբան Հայկ Խեմչյանը, նկարիչ Գևորգ Մշեցի-Ջավրուշյանը, հավաքվել են հանճարեղ երգիծաբանի թոռնուհու՝ Վանուհի Թովմասյանի շուրջը և լծվել Լեռ Կամսարի անտիպ օրագրերի հրատարակման աշխատանքին:
- Արմեն Քեշիշյան, Հայկ Խեմչյան, Գևորգ Մշեցի-Ջավրուշյան

