Հաղորդման ժամանակացույց
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Բաժանորդագրվել

1/1
17 Սեպտեմբեր Վերստին կանխասացություն, մեծը՝ արքայության մեջ
(Մատթ. 17.21-22, 18.1-11, Մարկ. 9.29-31, 9.32-36, Ղուկ. 9.44բ-45, 9.46-48, 17.1-2)
Տեր Հիսուս Քրիստոսը մարգարեանում է Իր մահվան և հարության մասին, այն դեպքում, երբ առաքյալներն, ըստ Մատթեոս ավետարանչի, շատ տխուր էին այս բանի համար, իսկ Մարկոս ավետարանչի պատկերացմամբ` նույնիսկ վախենում էին դրանից:
Հաղորդումն անդրադառնում է նաև արքայության մեջ մեծի մասին վեճին, որն առաջացել էր աշակերտների միջև, երբ քայլում էին ճանապարհով: Մեր Տերն ասում է, որ երկնքի արքայություն մտնելու համար անհրաժեշտ է լինել մանուկների պես: Իսկ մանուկներն անհիշաչար են, կատարյալ վստահություն ունեն իրենց ծնողների հանդեպ և անմեղ են: Նույնպիսին պիտի լինենք նաև մենք, որպեսզի արժանանանք երկնքի արքայությանը:


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49