Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Նրա գործունեությանը տրված գնահատականները՝ սկսած նրա առաջին ելույթից մինչև մեծապանծ ճանապարհի վերջում մեզ թողնված նրա գիտական ուսումնասիրությունը, առանձնահատուկ շռայլությամբ են ճառագում: «Անահիտ Ցիցիկյանը փառահեղ կերպար է հայ ժամանակակից մշակույթի երկնակամարում: Տաղանդավոր ջութակահարուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, հայ կատարողական արվեստի խոր ուսումնասիրող, մանկավարժ ու հրապարակախոս, բազմակողմանի հետաքրքրությունների տեր անձնավորություն»,- գրել է երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր Մարգարիտ Ռուխկյանը:

