Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

- Հյուր՝ Արմինե Վահանյան
Ի՞նչ է ներումը՝ մեկ գործողությամբ ներկայացո՞ւմ, շախմատային մեկ հաղթական քա՞յլ, թե՞ քայլերի հերթականություն, որոնցից յուրաքանչյուրն իր փուլերն ունի: Ինչու է ներումն անհրաժեշտ և ներողին, և ներվողին: Ինչպես է Տերունական աղոթքը պրոյեկտվում ներման հոգեբանական ընթացքին: Ինչու է ներման բարձրագույն և վերջին փուլ դիտվում սիրո բացարձակ դրսևորումը՝ առանց նախապայմանների: Հարցերի պատասխանները՝ հոգեբան Արմինե Վահանյանի հետ զրույցում:

