Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը հունիսի սկզբին վերակազմավորվել է Լեզվի կոմիտեի: Վարչական այս մարմինը ստեղծվել է որպես Կառավարությանն առընթեր կառույց «Լեզվի մասին» ՀՀ օրենքի՝ 1993 թ. ընդունումից հետո և պետք է հետևեր այդ օրենքի կիրարկմանը:
Տեսչության ստեղծումն առաջին հերթին ողջունել են ՀՀ միակ պետական լեզվի անաղարտության ջատագովները: Հայտնի է, որ նախորդ հասարակարգից ժառանգել էինք օտարաբանության բավական ծանր բեռ, որից վայրկյան առաջ ձերբազատվել էր հարկավոր: Իսկ ձերբազատվել հնարավոր էր ոչ թե սրի հարվածով, այլ միայն ու միայն ճիշտ լեզվաքաղաքականության ճանապարհով, որը, որքան էլ զարմանալի է, դյուրին չէր ազգությամբ գրեթե միատարր մեր հանրապետությունում:
Պատճառները բազմաթիվ են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ…
- Դավիթ Գյուրջինյան

