Հաղորդման ժամանակացույց
Երաժշտական թատրոնի գոհարներ
Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:
Բաժանորդագրվել

1/1
17 Հունվար Հեկտոր Բեռլիոզ, «Բենվենուտո Չելլինի» օպերա
Ֆրանսիացի կոմպոզիտոր Բեռլիոզի այս օպերայի լիբրետոյի հեղինակներն են Լեոն դը Վային և Անրի Օգյուստ Բարբիեն: Օպերայի հիմքում դրվագներ են իտալացի քանդակագործ, ոսկերիչ, գրող, գեղանկարիչ, ռազմիկ և երաժիշտ Բենվենուտո Չելլինիի կյանքից՝ ըստ նրա «Հիշողությունների»:
Օպերան բաղկացած է երկու գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երկու մասերում համապատասխանաբար։


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49