Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

- Հյուր՝ Հայկ Կիսեբլյան
Ինչպես եղավ, որ շատ բան ասող «Քեսաբ» արմատը նրա ազգանվան միջից կորավ և հոր անունն էլ Վարդանից Վասիլի փոխվեց: Ապրիլյան քառօրյային ինչով էր զբաղված նա «Հայդուկ» ջոկատի կազմում: Կյանքի ինչ հանգամանքների արդյունքում ձևավորվեց նրա քրիստոնեական աշխարհայացքը և նա պորտալարով կապվեց մայր Եկեղեցուն: Ինչ է տալիս նրան Քրիստոսի վարդապետությունը, և արդո՞ք ունի քրիստոնյայի համար այնքան անհրաժեշտ խաղաղության չափաբաժինն իր ներսում: Հարցերի պատասխանները՝ ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանի դիմանկարում:

