Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

- Անի Եղիազարյան
Հովհաննես Թումանյանի օրոք սկզբնավորված թումանյանագիտությունը կարևոր ճանապարհ է անցել: Արժանին մատուցելով մեր մեծերին ժամանակին Թումանյանի երկերի գիտական հրատարակությունների համար՝ ասենք, որ նոր սերնդի մասնագետները նույնպես ասելիք ունեն, հատկապես նախորդ շրջանի թումանյանագետների աշխատանքը լրացնելու առումով… Սկսվել է Թումանյանի երկերի ակադեմիական հրատարակության վերահրատարակումը: Ինչո՞ւ է առաջացել ակադեմիական ժողովածուն վերահրատարակելու անհրաժեշտությունը: Որո՞նք են նոր հրատարակության առանձնահատկությունները: Կառուցվածքային առումով ի՞նչ փոփոխություններ են կատարվել նախկին 10-հատորյակում:

