Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Բելգիայում սովորող դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն իր երաժշտական ուղին սկսել է անվանի մանկավարժներ Շուշանիկ Բաբայանի, Սերգեյ Սարաջյանի ղեկավարությամբ, իսկ նկարելու հմտությունը ստացել է նկարչուհի տատիկից՝ Աիդա Բոյաջյանից: Այս երկու շնորհները միացել են «KNS Classical» ընկերության «Color of Sound» խորագրով առաջին ձայնասկավառակում, որը բովանդակում է Կոմիտասի «Դաշնամուրային պարեր» և Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունները: Ձայնասկավառակի թողարկմանը մասնակցելէ նաև երաժշտագետ Աստղիկ Մարտիրոսյանը:

