Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

- Հյուր՝ Արսեն Վարդանյան
12 տարեկան էր, երբ կորցրեց մորը: Գուցե դրանից հետո կորցրած ժպիտների փո՞ւնջն է փորձում հետ բերել, երբ կյանքում ամենից շատ կարևորում է ժպիտը: Դժվար չէ՞ դպրոցում հայոց լեզվի և գրականության միակ տղամարդ ուսուցիչը լինել: Երբ բարկանում է իրեն բարկացրած երեխայի վրա, ինչու է ձեռքը գրպանը տանում և որպես պատիժ ինչ է այնտեղից հանում: Ինչու է կարծում, որ ԱԱԾ-ը պիտի լրջագույնս զբաղվի հայոց լեզվի և գրականության թեստային հարցաշարով: Ինչ է հոգևոր Հայաստանը նրա համար, և ինչ դեր է նա այդտեղ հատկացնում Աստծուն ու եկեղեցուն: Հարցերի պատասխանները՝ երիտասարդ մանկավարժ Արսեն Վարդանյանի դիմանկարում:

