Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

- Հյուր՝ Էդգար Աղաբեկյան
Նրա ֆեյսբուքյան էջում ազդարարված Վահագնի ծնունդը ինչ կապ ուներ Խորենացուց մեզ հասած «Վահագնի ծնունդի» հետ: Ինչ է նրա համար հայրությունը որպես քրիստոնյայի: Տնտեսագետի իր աչքերով արդյո՞ք Աստվածաշունչը նաև բիզնես ձեռնարկ է: Կյանքի ի՞նչ հանգամանքների և մարդկանց է պարտական իր քրիստոնեական ձևավորված աշխարհայացքի համար և ինչու է համոզված, որ ազգովին մեզ երկրորդ դարձ է պետք: Հարցերի պատասխանները՝ տնտեսագետ Էդգար Աղաբեկյանի դիմանկարում:

