Հաղորդման ժամանակացույց
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Բաժանորդագրվել

1/1
18 Հունիս Երկնային նշանի հայցում Հիսուսից. փարիսեցիների և սադուկեցիների թթխմորը
(Մատթ. 16.1-4, 5-12, Մարկ. 8.11-13, 14-21, Ղուկ. 12.54-56)
Փարիսեցիներն ու սադուկեցիները Տեր Հիսուս Քրիստոսից երկնային նշան էի հայցում: Պատճառը մեկն էր. հրաշքի միջոցով ուզում էին հավաստիանալ, որ Հիսուսն իսկապես Աստծո Օծյալն էր: Բնականաբար, Հիսուսն այս նպատակով հրաշք չգործեց և ասաց, որ իրենց տրված միակ նշանը Հովնան մարգարեի նշանն էր:
Հաղորդման երկրորդ մասում անդրադարձ է արվում Տեր Հիսուս Քրիստոսի այն զգուշացմանը, որով Նա խրատում է աշակերտներին հեռու մնալ փարիսեցիների և սադուկեցիների, իսկ ըստ Մարկոսի՝ հերովդեսականների խմորից: Այս կոչը աշակերտները սկզբից սխալ են հասկանում, բայց հետո պարզ է դառնում, որ խոսքը ոչ թե ուղղակիորեն փարիսեցիների և սադուկեցիների խմորի մասին էր, այլ վարդապետության կամ ուսուցումների:


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49