Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Ծանոթանում ենք բեռլինաբնակ տենոր, ստեղծագործող Մասիս Առաքելյանի հետ: Երևանյան նրա մենահամերգը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում է հունիսի 10-ին՝ ժամը 19-ին: Երևանի 2800-ամյակին նվիրված երեկոյի մուտքն ազատ է լինելու: Ծրագրում Կոմիտասի 9 երգն է, Ռոբերտ Շումանի «Պոետի սերը» շարքն ու երգչի սեփական ստեղծագործությունները: Չզարմանաք, որ հանկարծ լսեք այդ երեք հեղինակների երգերը՝ փոխեփոխ հաջորդականությամբ. դա երգչի մտահղացումն է: